ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Սույն կայքի (այսուհետ՝ Կայք) օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ` Պայմաններ) կարգավորում են «ԲՈՏՏԵԳԱ» ՍՊԸ և «CDRL SPÓŁKA AKCYJNA (CDRL SA)» (այսուհետ` «Առցանց խանութ») ինտերնետային կայք էջի և դրանում առկա Անձնական էջի բացման, սպասարկման, պատվերներ գրանցելու կանոնները։ Խնդրում ենք ուշադիր կարդալ Պայմանները, քանի որ այն հանդիսանում է կայքի օգտագործման վերաբերյալ «Առցանց խանութ»-ի և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Եթե սույն Օգտագործման պայմանների և գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:

Կայքից օգտվելիս արգելվում է այլ անձանց տրամադրել կամ հրապարակել որևէ անձնական տեղեկատվություն։

 «Առցանց խանութ»-ը իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը կամ թարմացնել Կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Շարունակելով օգտագործել Կայքը՝ Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված բոլոր փոփոխությունների հետ:

Դուք իրավունք չունեք 

ա. Կայքում առկա տվյալները պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել: 

բ. Կայքից օգտվելիս խախտել «Առցանց խանութ»-ի կամ այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել կայքի այլ օգտագործողների կողմից դրանից օգտվելը: 

գ. Կայքից օգտվելիս չտարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ: 

դ․ Կիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է Կայքի բնականոն աշխատանքին: 

ե. Օգտագործել որևէ սարք, ավտոմատ ծրագրային ապահովում կամ իրականացնել գործընթաց որն ուղղված է Կայքի կամ դրա առանձին մասերի փոփոխություններին հետևելուն կամ պատճենահանելուն: 

զ. Փորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ Կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է: 

է. Կատարել այլ գործողություն, որը խախտում է կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները կամ Կայքի բնականոն աշխատանքը: 

Կայքում Անձնական էջ ունենալու դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում Անձնական էջում գործողությունների իսկության, ամբողջականության, արժանահավատության և դրանից բխող հետևանքների համար: Ձեր անձնական էջում կատարվող գործողությունները Կայքի կողմից դիտարկվելու են որպես Ձեր կամքի ուղղակի և իրական արտահայտում: Կայքը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից կատարված տպագրական և այլ սխալների համար:

Դուք պարտավորվում եք պահպանել Անձնական էջ մուտք գործելու համար անհրաժեշտ տեղեկությունների գաղտնիությունը, չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հայտնի չդարձնել Ձեր Անձնական էջի բացման և շահագործման համար օգտագործվող գաղտնաբառերը, կոդերը և այլ տվյալները կամ կատարել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել այդպիսի տվյալներն երրորդ անձանց հայտնի դառնալուն։

Կայքն իրավունք ունի

  • սեփական նախաձեռնությամբ՝ ժամանակավորապես, ամբողջովին կամ մասամբ դադարեցնել Ձեր Անձնական էջի միջոցով ծառայությունների մատուցումը՝ համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնելու կամ վերջինիս անվտանգությունը, հուսալիությունը և անխափան աշխատանքն ապահովելու նկատառումներով,
  • կասեցնել կամ դադարեցնել Ձեր Անձնական էջի օգտագործումը սույն Պայմանների խախտմամբ այն օգտագործվելու պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ  «Առցանց խանութ»-ը հիմքեր ունի ենթադրելու, որ Ձեր Անձնական էջն օգտագործվում է երրորդ անձանց կողմից

Տվյալների մշակման ձևերը և նպատակները

CDRL S.A.-ն հավաքագրում է տվյալներ հաճախորդների մասին։ Տվյալները հավաքագրվում են երբ․

Ա․ Հաճախորդը գրանցում է օգտահաշիվ։ Տվյալները հավաքագրվում են Հաճախորդի օգտահաշվի իդենտիֆիկացման համար, որով վերջինս կառավարում է իր օգտահաշիվը։

Բ․ Պատվեր կատարելիս։  Տվյալները հավաքագրվում են առք ու վաճառքի պայմանագրի կատարման նպատակով։

Գ․ Նորությունների տեղեկագրին բաժանորդագրվելիս։

Կայքում գրանցվելու համար Հաճախորդը պարտավոր է տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե։ Կայքում պատվեր կատարելու համար անհրաժեշտ է տրամադրել անուն ազգանուն, հասցե՝ մարզ, քաղաք, փողոց, բնակարանի համար (տուն, շենք), փոստային դասիչ, հեռախոսահամար։ Նորություններին բաժանորդագրության համար անհրաժեշտ է տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե։ Լրացուցիչ տեղեկություններ կարող են հավաքվել, երբ Հաճախորդն օգտագործում է առցանց խանութի կայքը, մասնավորապես՝ Հաճախորդի համակարգչին հատկացված IP հասցեն կամ ինտերնետ մատակարարի արտաքին IP հասցեն, դոմեյնի անվանումը, բրաուզերի տեսակը, մուտքի ժամանակը և տևողությունը, օպերացիոն համակարգի տեսակը։ Բրաուզինգի տվյալները կարող են հավաքվել նաև Հաճախորդներից, ներառյալ տեղեկություններ հղումների մասին, որոնց վրա նրանք սեղմում են, կամ առցանց խանութում նրանց կողմից իրականացրած այլ գործողությունների մասին՝ էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների օգտագործման դյուրացման և այդ ծառայությունների ֆունկցիոնալության բարելավման նպատակով։

Ում են տրամադրվում տվյալները և որքան են դրանք պահպանվում

Անձնական տվյալները կարող են տրամադրվել կայքի շահագործման հետ կապված CDRL S.A.-ին ծառայություն մատուցողներին։ Կախված պայմանագրային պարտավորություններից այդ տվյալները մշակվում են CDRL S.A.-ի հսկողությամբ և ցուցումով, կամ օգտագործվում են ծառայություն մատակարարողների կողմից։

  1. Պրոցեսորներ։ CDRL S.A.-ն օգտվում է մատակարարների ծառայություններից, որոնք տվյալները մշակում են միայն CDRL S.A.-ի ցուցումով և հսկողությամբ։ Դրանք ներառում են օրինակ հոսթինգի մատակարարներ, հաշվապահական ծառայության մատակարարներ, մարքեթինգային համակարգերի մատակարարներ, կայքի թրաֆիկի՝ այցելուների հոսքի վերլուծության համակարգեր, մարքեթինգային արշավների արդյունավետության վերլուծության համակարգեր և այլ վերլուծական կամ վիճակագրական համակարգեր։
  2. Ադմինիստրատորներ։ CDRL S.A.-ն օգտվում է մատակարարների ծառայություններից, որոնք ոչ միայն գործում են ըստ պահանջի, այլև իրենք են սահմանում Հաճախորդների անձնական տվյալների օգտագործման նպատակներն ու եղանակները: Այդպիսի մատակարարներ են բանկերը, էլեկտրոնային վճարումներ և այլ բանկային վճարումների ծառայություններ ապահովող ընկերությունները:

Հաճախորդի անձնական տվյալները պահվում են.

 

ա) Եթե Հաճախորդի անձնական տվյալները մշակվում են համաձայնության հիման վրա, դրանք մշակվում են CDRL S.A.-ի կողմից, մինչև համաձայնության չեղարկումը, և պահպանվում են մինչև վաղեմության ժամկետի լրանալը։ Եթե այլ բան նախատեսված չէ, ապա տվյալների պահպանման համար վաղեմության ժամկետը կազմում է վեց տարի։

բ) Եթե անձնական տվյալները մշակվում են պայմանագրի կատարման հիման վրա, ապա Հաճախորդների անձնական տվյալները մշակվում են CDRL S.A.-ի կողմից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է պայմանագրի կատարման համար, այնուհետև մինչև վաղեմության ժամկետի լրանալը։ Եթե այլ բան նախատեսված չէ, ապա տվյալների պահպանման համար վաղեմության ժամկետը կազմում է վեց տարի։

Կայքից գնումներ կատարելու դեպքում, պատվիրված ապրանքները առաքելու նպատակով, Հաճախորդի հայեցողությամբ իր անձնական տվյալները կարող են տրամադրվել սուրհանդակային ընկերությանը։

Նման պահանջի դեպքում CDRL S.A.-ն անձնական տվյալները կարող է տրամադրել պետական մարմիններին՝ համաձայն ՀՀ օրենքի։

Կայքի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

 

Առցանց խանութի կայքից օգտվելու նվազագույն տեխնիկական պահանջներից են՝ վեբ բրաուզերներն, ինչպիսիք են Internet Explorer 11, Chrome 66, FireFox 60, Opera 53, Safari 5 կամ ավելի նոր տեսակները, միացված Javascript-ը, «cookie»-ի ընդունումը և ինտերնետ կապի առնվազն 256 կբ/վրկ թողունակությունը: Առցանց խանութի կայքը օպտիմիզացված է 1024x768 պիքսել էկրանի նվազագույն թույլատրելիության համար։

Cookie մեխանիզմներ և IP հասցե

Վաճառողը օգտագործում է փոքր ֆայլեր, որոնք կոչվում են «cookie»-ներ։ Դրանք պահվում են Վաճառողի սերվերի կողմից Հաճախորդի սարքի (համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն կամ նմանատիպ այլ սարք) կոշտ սկավառակի վրա, եթե դա թույլ է տալիս վեբ բրաուզերը, երբ Հաճախորդներն օգտագործում են Առցանց խանութի կայքը: «cookie»-ների օգտագործումը նպատակաուղղված է Խանութի կայքի ճիշտ աշխատանքին Հաճախորդների վերջնական սարքերում: Այս մեխանիզմը չի վնասում Հաճախորդի վերջնական սարքը կամ չի փոխում Հաճախորդի վերջնական սարքերի կամ այդ սարքերում տեղադրված ծրագրային ապահովումը կամ օպերացիոն համակարգը: Յուրաքանչյուր հաճախորդ կարող է անջատել «cookie»- ների մեխանիզմը իր վերջնական սարքի վեբ բրաուզերում: Վաճառողը նշում է, որ «cookie»-ների անջատելը, այնուամենայնիվ, կարող է դժվարություններ առաջացնել կամ խանգարել Առցանց խանութի կայքի օգտագործմանը:

CDRL S.A.-ն օգտագործում է երկու տեսակի «Cookie»-ներ՝

ա) սեսիոն «Cookie» մեխանիզմներ՝ բրաուզերի աշխատանքի ավարտից կամ համակարգչի անջատումից հետո դրանք ջնջվում են համակարգչի հիշողությունից: Այս մեխանիզմը թույլ չի տալիս անձնական տվյալներ կամ գաղտնի տեղեկատվության հավաքագրում հաճախորդի համակարգչից.

բ) մշտական «Cookie» մեխանիզմներ՝ պահվում են հաճախորդի տերմինալ սարքի հիշողության մեջ և մնում են այնտեղ մինչև դրանց ջնջելը կամ ժամկետի ավարտը: Այս մեխանիզմը թույլ չի տալիս անձնական տվյալներ կամ գաղտնի տեղեկատվության հավաքագրում հաճախորդի համակարգչից:

CDRL S.A.-ն օգտագործում է սեփական «Cookie» մեխանիզմներ, որպեսզի՝

ա) հաճախորդին նույնականացնի առցանց խանութում և հաճախորդը ստիպված չլինի նորից մուտքագրվել և գաղտնաբառ օգտագործել առցանց խանութի յուրաքանչյուր ենթաէջում (մուտք գործելուց հետո)․

բ) իրանականցնել վերլուծություններ և հետազոտություններ, ինչպես նաև լսարանի ուսումնասիրություն, մասնավորապես ստեղծել անանուն վիճակագրություն՝ հասկանալու, թե ինչպես են հաճախորդներն օգտագործում առցանց խանութի կայքը, ինչը թույլ է տալիս բարելավել վերջինիս կառուցվածքը և բովանդակությունը:

CDRL S.A.-ն օգտագործում է արտաքին «Cookie» մեխանիզմներ, որպեսզի՝

ա) մասսայականացնի առցանց խանութը facebook.com սոցիալական ցանցի միջոցով (արտաքին «Cookie»-ի ադմինիստրատոր՝ Facebook Inc., հիմնված ԱՄՆ-ում, կամ Facebook Իռլանդիա, հիմնված Իռլանդիայում),

բ) ընդհանուր և անանուն վիճակագրական տվյալների հավաքագրում Gemius Traffic վերլուծական գործիքների օգնությամբ (արտաքին «Cookie» ադմինիստրատոր՝ Gemius S.A., գրանցված Վարշավայում),

գ) ընդհանուր և անանուն վիճակագրական տվյալների հավաքագրում Google Analytics վերլուծական գործիքների օգնությամբ (արտաքին «Cookie» ադմինիստրատոր՝ Google Inc. գրանցված ԱՄՆ-ում)

դ) հաճախորդի նախասիրություններին համապատասխան գովազդի ներկայացում Google AdSense ինտերնետային գովազդային գործիքի օգնությամբ (արտաքին «Cookie» ադմինիստրատոր՝ Google Inc. գրանցված ԱՄՆ-ում).

ե) վստահելի կարգավորող սերտիֆիկատի ներկայացում rzetelnyregulamin.pl կայքի միջոցով (արտաքին «Cookie» վերահսկիչ՝ Rzetelna Grupa sp. z o.o, գրանցված Վարշավայում):

զ) «Cookie»-ների մեխանիզմն ապահով է առցանց խանութի հաճախորդների սարքերի՝ համակարգիչների, պլանշետների, սմարթֆոնների և այլ նման սարքերի համար։ Ոչ մի վիրուսային կամ այլ անցանկալի կամ վնասակար ծրագիր չի կարող այս կերպ ներխուժել հաճախորդի սարքեր: Այնուամենայնիվ, իրենց բրաուզերներում հաճախորդները հնարավորություն ունեն սահմանափակել կամ անջատել «Cookie»-ների մուտքը սարքեր: Եթե այդ սահմանափակումն ակտիվացված է, ապա առցանց խանութը կարող է օգտագործվել բացառությամբ այն ֆունկցիաների, որոնք իրենց բնույթից ելնելով պահանջում են «Cookie»-ներ։

CDRL S.A.-ն կարող է պահել հաճախորդների IP հասցեները: IP հասցեն ինտերնետ մատակարարի կողմից առցանց խանութի այցելուի համակարգչին հատկացված թիվ է: IP համարը թույլ է տալիս մուտք գործել ինտերնետ: Շատ դեպքերում այն դինամիկ կերպով վերագրվում է համակարգչին, այսինքն՝ այն փոխվում է յուրաքանչյուր ինտերնետ կապի համար, և այդ պատճառով սովորաբար մշակվում է ոչ անձնապես ճանաչելի տեղեկատվություն: IP հասցեն օգտագործվում է CDRL S.A.-ի կողմից՝ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ հայտնաբերելու, վիճակագրական վերլուծություններ պատրաստելու (օրինակ՝ որոշելու, թե որ շրջաններից են այցելուների մեծ մասը) համար, առցանց խանութի անվտանգությունն ու կառավարումը բարելավող տեղեկատվության հավաքագրման համար, ինչպես նաև սերվերը բեռնող և կայքի բովանդակության մեջ որոնող ավտոմատացված անցանկալի ծրագրերի հնարավոր բացահայտման և նույնականացման համար։

CDRL S.A.-ն հայտարարում է, որ ինտերնետի հրապարակային բնույթը և էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը կարող են առաջացնել Հաճախորդի տվյալները չլիազորված անձանց կողմից ձեռք բերելու և փոփոխելու վտանգ, հետևաբար Հաճախորդները պետք է կիրառեն համապատասխան տեխնիկական միջոցներ վերը նշված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Մասնավորապես, նրանք պետք է օգտագործեն հակավիրուսային ծրագրեր և հավելվածներ, որոնք պաշտպանում են համացանցից օգտվողների ինքնությունը։ CDRL S.A.-ն կամ Վաճառողը երբեք չեն խնդրում կամ պահանջում Հաճախորդին իրեն տրամադրել գաղտնաբառ որևէ ձևով:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Սույն կայքի (այսուհետ՝ Կայք) օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ` Պայմաններ) կարգավորում են «ԲՈՏՏԵԳԱ» ՍՊԸ և «CDRL SPÓŁKA AKCYJNA (CDRL SA)» (այսուհետ` «Առցանց խանութ») ինտերնետային կայք էջի և դրանում առկա Անձնական էջի բացման, սպասարկման, պատվերներ գրանցելու կանոնները։ Խնդրում ենք ուշադիր կարդալ Պայմանները, քանի որ այն հանդիսանում է կայքի օգտագործման վերաբերյալ  «Առցանց խանութ»-ի և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Եթե սույն Օգտագործման պայմանների և գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:

Կայքից օգտվելիս արգելվում է այլ անձանց տրամադրել կամ հրապարակել որևէ անձնական տեղեկատվություն։

 «Առցանց խանութ»-ը  իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը կամ թարմացնել Կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Շարունակելով օգտագործել Կայքը՝ Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված բոլոր փոփոխությունների հետ:

Դուք իրավունք չունեք 

ա. Կայքում առկա տվյալները պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել: 

բ. Կայքից օգտվելիս խախտել  «Առցանց խանութ»-ի կամ այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել կայքի այլ օգտագործողների կողմից դրանից օգտվելը: 

գ. Կայքից օգտվելիս չտարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ: 

դ․ Կիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է Կայքի բնականոն աշխատանքին: 

ե. Օգտագործել որևէ սարք, ավտոմատ ծրագրային ապահովում կամ իրականացնել գործընթաց որն ուղղված է Կայքի կամ դրա առանձին մասերի փոփոխություններին հետևելուն կամ պատճենահանելուն: 

զ. Փորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ Կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է: 

է. Կատարել այլ գործողություն, որը խախտում է կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները կամ Կայքի բնականոն աշխատանքը: 

Կայքում Անձնական էջ ունենալու դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում Անձնական էջում գործողությունների իսկության, ամբողջականության, արժանահավատության և դրանից բխող հետևանքների համար: Ձեր անձնական էջում կատարվող գործողությունները Կայքի կողմից դիտարկվելու են որպես Ձեր կամքի ուղղակի և իրական արտահայտում: Կայքը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից կատարված տպագրական և այլ սխալների համար:

Դուք պարտավորվում եք պահպանել Անձնական էջ մուտք գործելու համար անհրաժեշտ տեղեկությունների գաղտնիությունը, չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հայտնի չդարձնել Ձեր Անձնական էջի բացման և շահագործման համար օգտագործվող գաղտնաբառերը, կոդերը և այլ տվյալները կամ կատարել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել այդպիսի տվյալներն երրորդ անձանց հայտնի դառնալուն։

Կայքն իրավունք ունի

  • սեփական նախաձեռնությամբ՝ ժամանակավորապես, ամբողջովին կամ մասամբ դադարեցնել Ձեր Անձնական էջի միջոցով ծառայությունների մատուցումը՝ համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնելու կամ վերջինիս անվտանգությունը, հուսալիությունը և անխափան աշխատանքն ապահովելու նկատառումներով,
    • կասեցնել կամ դադարեցնել Ձեր Անձնական էջի օգտագործումը սույն Պայմանների խախտմամբ այն օգտագործվելու պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ  «Առցանց խանութ»-ը հիմքեր ունի ենթադրելու, որ Ձեր Անձնական էջն օգտագործվում է երրորդ անձանց կողմից,

Կայքի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։