Պատվերներ և վճարում

Պատվեր կատարելը հեշտ է։ Գրանցեք օգտահաշիվ մեր կայքում և կարող եք օգտվել առցանց գնման բոլոր հնարավորություններից և հեշտությամբ գնել Ձեր նախընտրած ապրանքները։ Կամ, պարզապես գնում կատարեք որպես "հյուր"։

Պարզապես ընտրեք Ձեր նախընտրած ապրանքները, ավելացրեք զամբյուղի մեջ և կատարեք վճարում։ Մենք ընդունում ենք ARCA, VISA, MasterCard, American Express, JCB և МИР տեսակի քարտերի միջոցով առցանց վճարումներ, ինչպես նաև IDram վճարային համակարգի միջոցով իրականացվող վճարումներ։

Անհրաժեշտ է հիշել, եթե ունեք կասկածներ սխալ ընտրված չափսի հետ կապված, մինչև պատվերի ձևակերպումը խնդրում ենք այցելել կայքի ներքևում գտնվող չափսերի աղյուսակ և ծանոթանալ չափսերին, կամ ծանոթանալ ապրանքի նկարագրության մեջ տեղ գտած տեղեկատվությանը։

Վճարումը իրականացնելուց հետո Դուք կստանաք էլ․ նամակ պատվերի ընդունման մասին։ Պատվերի ստացումից հետո մեր մասնագետները կմշակեն այն, կստուգեն լրացված տվյալները, կստուգեն առկա ապրանքի տեսքը, որակը և այլն։ Ստուգումից հետո Դուք կստանաք էլ․ նամակ պատվերի հաստատման մասին։ Պատվերը հաստատվելուց հետո այն կպատրաստվի և կհանձնվի առաքող ընկերությանը։ Որպես կանոն, մենք մինչև 48 ժամվա ընթացքում հանձնում ենք փաթեթը առաքող ընկերությանը։  Եթե Դուք փոխել եք Ձեզ միտքը և ցանկանում եք հրաժարվել պատվերից, ապա կապ հաստատեք մեզ հետ +374 96 900 650 հեռախոսահամարով` Երկուշաբթիից-Շաբաթ՝ ժամը 10:00-18:00, կամ գրեք մեզ [email protected] էլ․ հասցեին։

Քանի դեռ Ձեր պատվերը չի հաստատվել, այն հնարավոր է չեղարկել։ Հաստատման մասին էլ․ նամակ ստանալուց հետո պատվերը հնարավոր չէ չեղարկել, և այն անպայման կառաքվի։ Այս դեպքում անհրաժեշտ է փաթեթը ստանալուն պես կապ հաստատել մեզ հետ և ձևակերպել վերադարձ։ Վերադարձի պայմաններին կարող եք ծանոթանալ "Վերադարձ" բաժնում։

Ձեզ հուզող հարցերի պատասխանը կարող եք գտնել "Հաճախ տրվող հարցեր" բաժնում։ Հաճելի գնումներ։