ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՎԵՐՆԵՐ

Կատարե՞լ առցանց գնումներ։ Դա հեշտ է։

Հաճախ այցելեք մեր կայքի "Նորություններ" բաժին և կգտնեք աղջիկների, տղաների և նորածինների համար նախատեսված հազարավոր ապրանքներ: Ավելացրեք Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղի մեջ, ընտրեք ճիշտ չափսը: Եթե ​​չեք կարող որոշել, թե որ չափսն է ճիշտ, ստուգեք մեր չափսերի աղյուսակը:

Արդյո՞ք իմ պատվերը ընդունված է:

Եթե ​​Դուք գնում եք կատարել և պատվերի համարը արտապատկերված է կայքում, ապա Ձեր պատվերը ճիշտ է կատարվել: 24 ժամվա ընթացքում Դուք մեզնից կստանաք պատվերի համարը ներառող հաստատող նամակ: Ստուգեք Ձեր էլ․ փոստը, ինչպես նաև փոստաղբ պանակը (spam folder-ը): Եթե ​​որևէ կասկած ունեք, ապա կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ +374 96 900 650 հեռախոսահամարով` Երկուշաբթիից-Շաբաթ՝ ժամը 10:00-18:00, կամ գրեք մեզ [email protected] էլ․ հասցեին։

Ինչպե՞ս հետևել պատվերի կարգավիճակին:

Դուք ոչինչ բաց չեք թողնի, եթե մուտքագրել եք ճիշտ էլ-փոստի հասցե, ապահովության համար արժե նորից ստուգել այն: Ամեն անգամ, երբ Ձեր պատվերի կարգավիճակը փոփոխվի, մենք Ձեզ  կուղարկենք էլեկտրոնային նամակ՝ բոլոր մանրամասներով։
Եթե արդեն գրանցվել եք և ունեք օգտահաշիվ մեր առցանց խանութում, ապա մուտք գործեք գնումներ կատարելիս։ Մուտք գործելուց կարող եք ստուգել Ձեր պատվերների ընթացիկ կարգավիճակը Ձեր օգտահաշվի ՊԱՏՎԵՐՆԵՐ բաժնում։

Ես փոխեցի միտքս: Ինչպե՞ս կարող եմ չեղարկել պատվերը:

Պատվերի հաստատումից հետո դրա փոփոխումը, ցավոք, հնարավոր չէ։ Դուք միշտ կարող եք չեղարկել Ձեր պատվերը՝ այն տեղադրելուց անմիջապես հետո կապ հաստատելով մեզ հետ՝ +374 96 900 650 հեռախոսահամարով` Երկուշաբթի-Շաբաթ՝ ժամը 10:00-18:00, կամ գրեք մեզ [email protected] էլ․ հասցեին։ Եթե մենք հաստատենք, որ փաթեթը դեռևս դուրս չի եկել մեր պահեստից, ապա կարող եք չեղարկել պատվերը, պարզապես տրամադրելով պատվերի համարը:

Չեմ հիշում, որ պատվիրել եմ դա:

Ցավոք, շատ հազվադեպ, բայց երբեմն տեղի են ունենում չնչին վրիպումներ: Արագ պարզելու համար կապ հաստատեք մեզ հետ՝ +374 96 900 650 հեռախոսահամարով` Երկուշաբթի-Շաբաթ՝ ժամը 10:00-18:00, կամ գրեք մեզ [email protected] էլ․ հասցեին, և մենք կփորձենք ամեն բան շտկել։

ԱՌԱՔՈՒՄ

Որքա՞ն եմ վճարելու առաքման համար:

20.000 ՀՀ դրամ և ավել գնումների համար առաքումը անվճար է ամբողջ ՀՀ տարածքում։ Մինչև 19.999 ՀՀ դրամ պատվերների դեպքում առաքումը արժե 1.000 ՀՀ դրամ։

Այս պահին մենք համագործակցում ենք "Հայփոստ" ՓԲԸ-ի հետ և առաքում իրականացնում ենք "Հայփոստի" միջոցով։ Հետագայում առաքման այլ տարբերակների առկայության դեպքում տեղեկատվությունը կհայտնվի մեր կայքում։

ՎԵՐԱԴԱՐՁ, ՓՈԽԱՆԱԿՈՒՄ, ԲՈՂՈՔՆԵՐ

Ինչպե՞ս կարող եմ վերադարձնել ապրանքը:

Պատվերների վերադարձը իրականացվում է հաճախորդի հաշվին։

Եթե ​​ցանկանում եք բողոք ներկայացնել, խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ-փոստի միջոցով։

Ապրանքի վերադարձը իրականացվում է Ձեր հաշվին։

Վերադարձնելու համար անհրաժեշտ է ապրանքը ուղարկել Հայփոստի միջոցով հետևյալ հասցեով․

"ԲՈՏՏԵԳԱ" ՍՊԸ

Վահրամ Փափազյան 8,

0012, Երևան․

Հեռ․։ + 374 96 900 650

Կամ կարող եք ապրանքը մոտեցնել խանութ սրահներից որևէ մեկը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ապրանքը ետ է ընդունվում ՀՀ սահմաված օրենով՝ ապրանքի պատշաճ տեսքի, որակի պահպանման, կտրոնի և պիտակների առկայության պայմաններում։
Եթե չեք կարողանում օգտվել վերադարձի առկա տարբերակից, կարող եք ապրանքը վերադարձնել Ձեր հաշվին՝ մեկ այլ փոխադրողի միջոցով։                          Հիշեք՛, համաձայն օրենքի, անձնական հիգիենայի հետ առնչվող ապրանքները հետ չեն ընդունվում։

Ե՞րբ ես կստանամ իմ գումարի վերադարձը:

Մենք կվերադարձնենք ապրանքի դիմաց վճարումները փաթեթը ստանալու պահից հետո 14 օրվա ընթացքում։ Դուք կարող եք հետևել ձեր ծանրոցի կարգավիճակին փոխադրողի կայքում՝ օգտագործելով բեռնակրման համարը:

Կարո՞ղ եմ պատվիրված ապրանքը փոխանակել այլ ապրանքի հետ:

Ապրանքի չափսը չի՞ համապատասխանում և ցանկանում ե՞ք փոխանակել ուրիշի հետ։ Օգտագործեք վերադարձի ընթացակարգը և կատարեք նոր պատվեր: Այս պահին սա միակ հասանելի տարբերակն է։

Ինչպե՞ս կարող եմ բողոք ներկայացնել:

Դուք ունեք 14 օր՝ coccodrillo.am առցանց խանութից գնված ապրանքների հետ կապված բողոք ներկայացնելու համար։ Արագ և արդյունավետ գործընթացի համար ուղարկեք մեզ ապրանքը ընթեռնելիորեն լրացված բողոքարկման ձևաթերթիկի հետ միասին (ներբեռնեք այստեղից), ինչպես նաև կարող եք գրել [email protected] հասցեին։ Փաթեթը մեր կողմից ստանալուց հետո 14 օրվա ընթացքում Դուք մեզնից կստանաք հաղորդագրություն բողոքի կարգավիճակի մասին։ Հիշեք՛ անպայման պետք է էլ․ նամակին կից ներկայացնել ոչ պատշաճ որակի կամ մեր մեղքով վնասված/խոտան ապրանքի լուսանկարները։ Անհոգ եղեք, այս դեպքում ապրանքը հետ ուղարկելու առաքման ծախսերը հոգում ենք մենք։

ԶԵՂՉԵՐ, ԱԿՑԻԱՆԵՐ

Որտե՞ղ կարող եմ գտնել զեղչերի մասին մանրամասները:

Առցանց-խանութի ընթացիկ ակցիաների մասին ողջ տեղեկատվությունը կարելի է գտնել մեր կայքի «ԶԵՂՉ» բաժնում:

Ես զեղչի կոդ ունեմ, ինչպե՞ս կարող եմ այն ​​օգտագործել:

Մուտքագրեք զեղչի կոդը «Զամբյուղում»: Ընտրեք «Դիտել զամբյուղը» գործառույթը, լրացրեք «Կիրառել զեղչի կոդը» դաշտը և հաստատեք։

Հատուկ արշավների, ակցիաների և զեղչերի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության հասանելիություն:

Ցանկանու՞մ եք տեղեկացված լինել: Բաժանորդագրվեք մեր նորություններին՝ էջի ներքևում:

ՉԱՓՍԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ

Ո՞ր չափսը պետք է ընտրել:

Ծանոթացեք բոլոր չափսերի մանրամասն ցանկին։

ԿԱՊ

Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել ձեզ հետ:

Եթե չգտաք Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը կամ դեռ ունեք հարցեր, ապա զանգահարեք մեզ՝ +374 96 900 650 հեռախոսահամարով` Երկուշաբթի-Շաբաթ՝ ժամը 10:00-18:00, կամ գրեք մեզ [email protected] էլ․ հասցեին։

Ես ցանկանում եմ ջնջել իմ տվյալները և չեղարկել նորությունների բաժանորդագրությունը:

Ձեր տվյալները ջնջելու և հաղորդագրությունների ստացման բաժանորդագրությունից հրաժարվելու համար գրեք մեզ՝ [email protected] էլ-հասցեին կամ բաժանորդագրությունից դուրս գալու համար սեղմեք ցանկացած տեղեկագրի ստորին մասում գտնվող հղման վրա: Դուք այլևս տեղեկատվություն չեք ստանա առաջարկվող ակցիաների, նորությունների և զեղչերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, Դուք ցանկացած ժամանակ կարող եք մտափոխվել և կրկին գրանցվել: