Մեր մասին

Մենք նախագծում և ստեղծում ենք երեխաների համար նախատեսված ամբողջական հանդերձանք՝ ցանկացած առիթի համար: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում որակին և յուրահատուկ դիզայնին, ապահովվելով երեխաներին հարմարավետություն և ոճ՝ ոչ միայն հատուկ առիթների այլև առօրյայի համար:

 

Մենք առաջարկում ենք ոճային հագուստ, ներքնազգեստ, կոշիկ և աքսեսուարներ։ Յուրաքանչյուր սեզոն նախագծվում է բազմաթիվ ամբողջական հավաքածուներ, որոնք նախատեսված են բոլոր տարիքի երեխաների և նորածինների համար:

 

Մեր արտադրանքը համապատասխանում է Եվրոպական նորմերին և PN-EN 14682 անվտանգության ստանդարտին: Մենք ունենք Լոձի տեքստիլի ինստիտուտի «Անվտանգ է երեխաների համար» և «Eco5» վկայականները: Մենք օգտագործում ենք նյութեր, որոնք չեն պարունակում ծանր մետաղներ և բացարձակ անվտանգ են։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է  COCCODRILLO-Ի ՊՐԵՄԻՈՒՄ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ։

 

Հարմարավետություն

 

Երեխաները ուրախությամբ են հագնում մեր արտադրանքը, քանի որ այն հարմարավետ է և չի սահմանափակում շարժումները։ Մեր հավաքածուները ստեղծելիս մենք հաշվի ենք առնում ոչ միայն նորածինների, այլև նրանց ծնողների հարմարավետությունը և կարիքները։ Պրակտիկ ձևվածքները և հուսալի կոճակները հեշտացնում են հագուստի հագցնելն ու հանելը: Մենք հիմնականում օգտագործում ենք պարզ կառուցվածքով գործվածքներ՝ չափազանց հաճելի մանկական մաշկի համար։ Այն ապահովում է մեծ առաձգականություն, չի ձգվում լվանալուց հետո և վերադառնում է իր սկզբնական տեսքին։

 

Արտադրանքը նախագծելիս մենք հաշվի ենք առնում բոլոր մանրուքները։ Մեր հագուստի դիզայնը հիանալի կերպով հարմարվում է նորածինների մարմնի ձևին և շարժումներին։ Նորածինների հագուստը, ի թիվս այլ առավելությունների, ձեռքերի համար ավելի լայն թևեր ունի, իսկ առաձգական գործվածքը չի սեղմում ոտքերը։ Փոքրիկների համար հագուստ նախագծելիս մենք երբեք չենք մոռանում տակդիրի համար նախատեսված լրացուցիչ տեղի մասին։

 

Coccodrillo-ի ներքնազգեստի մեծ տեսականին կգոհացնի երեխաներին և նրանց ծնողներին: Բացահայտեք գիշերազգեստների, կողքից և ուսերի վրայի կոճգամներով կոճկվող երկար կամ կարճ բոդիների, կոմբինիզոնների մեր ընտրանին:

 

Նրբություն

 

Հպման համար հաճելի ներքնազգեստը նորածինների առաջին զգեստապահարանի հիմնական բաղադրիչն է: Մեր հագուստը պատրաստված է 100% մաքուր, բարձրորակ բամբակից, ինչը այն դարձնում է չափազանց փափուկ և հարմարավետ։

 

Թույլ տվեք երեխաներին ուսումնասիրել աշխարհը և հաճույք ստանալ հագուստից: Մեր հագուստի և աքսեսուարների դեկորատիվ դետալները բացարձակապես անվտանգ են. դրանք քերծվածքներ չեն առաջացնում, և երեխաները չեն կարողանա պոկել դրանք: Տպագրությունները հաճելի են մաշկի համար և հիպոալերգիկ են:

 

Coccodrillo-ի հագուստի գաղտնիքը ամենաբարձր որակի բամբակ օգտագործելու մեջ է։ Մենք վերահսկում ենք ամբողջ արտադրական գործընթացը, ինչի շնորհիվ մեր հագուստներն ու աքսեսուարները ապահով են և անչափ հաճելի։

 

Վստահություն

 

2002 թվականից սկսած մենք հոգում ենք փոքրիկների կարիքները՝ արտադրելով մեր հագուստը ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Մենք ավելի քան վստահ ենք մեր ատադրանքում օգտագործված նյութերի ամենաբարձր որակի վրա։ Մանրակրկիտ նախագծում ենք յուրաքանչյուր դետալ։ Տարիների աշխատանքի ընթացքում մենք հասել ենք COCCODRILLO ՊՐԵՄԻՈՒՄ ՈՐԱԿԻ չափանիշին, ձեռք բերելով ճանաչում Եվրոպայում և դրանից դուրս։

 

ՊՐԵՄԻՈՒՄ որակի չափանիշը պահանջում է բազմաթիվ փորձարկումներ: Մենք ստուգում ենք կարերի հանգույցները, ինչպես նաև նյութերի ներթափանցումը ջրի մեջ, որպեսզի համոզված լինենք, որ մեր հագուստը հնարավորինս երկար կծառայի փոքրիկներին։

 

Մեր հագուստը դիմացկուն է և նույնիսկ բազմաթիվ լվացումներից հետո հիանալի տեսք ունի և պահպանում է իր ձևը: Փափուկ կարերը չեն ձգվում, իսկ հագուստի չափսերը մնում են նույնը։

 

Հուսալիություն

 

COCCODRILLO երեխաների աշխարհը լի է գույներով և նկարներով: Մենք համոզված ենք, որ մեր արտադրած յուրաքանչյուր ապրանք համապատասխանում է նախագծի բոլոր պահանջներին: Մինչ մեր հագուստը հասնում է երեխաներին, մենք նախ համոզվում ենք, որ դրանք կատարյալ կարված են և խնամքով մշակված։

 

Պրեմիում դասի COCCODRILLO բամբակ

 

Տեսեք, թե ինչպես է պատրաստվում ամենաբարձր որակի բամբակը:

 

Մաքրում

 

Մենք խնամքով ընտրում և առանձնացնում ենք օգտագործվող մանրաթելերը։

 

Մշակում

 

Մենք ամենաերկար և պարզագույն մանրաթելերը ենթարկում ենք բնական մշակման՝ դրանք ավելի փափուկ և փարթամ դարձնելու համար:

 

Որակի ստուգում

 

Մենք ստուգում ենք մանրաթելերի հաստությունը, ձևը, երկարությունը և առաձգականությունը:

 

Պրեմիում դասի բամբակ

 

Մենք օգտագործում ենք ավելի բարձր որակի բամբակի տեսակ, քան սովորաբար օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ:

 

ԵՐԵԽԱՆ ԵՐԵԽԱ Է, և նա սիրում է հարմարավետ հագուստ։

 

Մի՛ հապաղեք, ոգեշնչվե՛ք և ընտրեք Ձեր սիրելի հավաքածուները:

 

COCCODRILLO-ն և ընկերները

 

Ծանոթացեք մեր ընկերներին և գործընկերներին - Lemon Explore, Broel և Petit Bijou:

 

Lemon Explore - հարմարավետ հագուստ և կոշիկներ փոքրիկ հետազոտողների համար՝ ցանկացած եղանակային պայմանների համար: Ստեղծվել է Ձեր երեխային անձրևից, քամուց և ցրտից պաշտպանելու համար: Ապրանքանիշը հեշտացնում է աշխարհը բացահայտելու գործընթացը։ Առօրյա ոճի սպորտային հագուստն այն է, ինչ հարկավոր է Ձեր երեխային՝ անկախ տարիքից։ Նախատեսված է այն երեխաների համար, ովքեր արկածներ են փնտրում և անընդհատ շարժման մեջ են։

 

Broel-ը լեհական պրեմիում բրենդ է, որն առաջարկում է որակյալ մանկական գլխարկներ, գլխակապեր, գլխաշորեր և հարակից պարագաներ արդեն 20 տարի՝ գնահատված իր էլեգանտ, հարմարավետ դիզայնի և մանրակրկիտ մշակման համար: Յուրաքանչյուր սեզոն ստեղծվում են բազմաթիվ յուրահատուկ մոդելներ, որոնց դիզայնը հիմնված է մանկական հագուստի թրենդների վրա։ Հավաքածուները պատրաստված են բացառապես ընտրված բարձրորակ նյութերից։  Մեր գլխարկներն ու գլխակապերը միայն ապրանքներ չեն, այլ Ձեր երեխայի սեփական բնավորությունը արտահայտելու և նորաձևության հանդեպ սերն ընդգծելու միջոց:

 

Petit Bijou ապրանքանիշն առաջարկում է մանկական զարդերի, մազակալների և աքսեսուարների բարձրորակ տեսականի։ Մենք գիտենք, թե որքան կարևոր են ամենափոքր մանրուքները, այդ իսկ պատճառով առաջարկում ենք բազմաթիվ մոդելներ։ Վստահեցնում ենք, դրանք անվտանգ են օգտագործման համար։ Այդ մասին են վկայում տրամադրված բազմաթիվ սերտիֆիկատները։

 

Մեր հագուստները և կոշիկները՝

 

  • Նախատեսված է շարժուն և ճարպիկ երեխաների համար, ովքեր չեն ցանկանում սահմանափակել իրենց շարժումները։
  • պատրաստված է առանց պիտակների և կարերի, դիզայնը հարմարեցված է երեխայի կառուցվածքին։
  • հեշտ հագնվելն ու հանվելը, երեխայի վստահության զեռքբերման, անկախության և զարգացման գրավականն է:

 

Հայաստանի Հանրապետությունում բացառիկ պաշտոնական ներկայացուցիչ՝ "ԲՈՏՏԵԳԱ" ՍՊԸ։